Նիկոլ Փաշինյանը օրերս շրջայցով պտտվում էր Կոտայքի մարզի քաղաքներով՝ այցելելով վերանորոգվող և կառուցվող դպրոցներ և ստուգում այն միջպետական ճանապարհների աշխատանքային ընթացքը, որոնք դեռ նոյեմբերից քանդվել և չէին ասֆալտապատվել:
ArmLur.am-ը նկատեց, որ այցերի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները և պարեկները ուժեղացված հսկողություն էին ապահովվում: Փաշինյանն այցելել էր ասֆալտապատված ճանապարհները տեսնելու, իսկ ինչպես կտեսնեք տեսանյութի նշված հատվածներում, անվտանգության աշխատակիցներն ու պարեկները սյան պես կանգնել են ճանապարհի եզրերին, որպեսզի ոչ ոք չմոտենա Փաշինյանին:
Կարող եք տեսնել նաև, երբ Փաշինյանը քաղաքացիների ձեռքն է սեղմում, անվտանգության աշխատակիցը նրանց թիկունքում կանգնած է:
Այդ երբվանից հեղափոխական վարչապետը սկսեց վախենալ ոչ բռնի և թավշյա հեղափոխություն արած քաղաքացիներից: Չէ՞ որ հենց նա էր տարիներ առաջ բարձրաձայնում այն փաստը, որ երկրի նախագահի կամ վարչապետի շարասյան անցնելու ժամանակ ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում էին ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենաներ, ստիպում էին «քաշել աջ, կանգնել»:
Մեր տեղեկություններով Փաշինյանի այցերի ժամանակ հենց նույն կերպ էլ եղել է, ապա որն է նախկինների և ներկաների տարբերությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Էմմա Միքայելյան