
Հուլիսի 12-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 191,2-րդ կմ-ին «Ֆորդ տրանզիտ 2.4» մակնիշի մեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-52» մակնիշի մեքենային: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Ֆորդ տրանզիտ 2.4»-ի վարորդը՝ 44-ամյա Վաչիկ Հարությունյանը, մահացել է տեղում, իսկ «ԳԱԶ-52»-ի վարորդը՝ 62-ամյա Անդրանիկ Վարդանյանը, մահացել է հիվանդանոցում:
Կատարվում է նախաքննություն: