Արցախի նախագահն ընդունել է մի խումբ փաստաբանների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է մի խումբ փաստաբանների։

Քննարկվել են փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։

Նախագահ Հարությունյանը ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը:




Լրահոս