
Արցախում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի մեկ խախտում են արձանագրել Մարտունու շրջանում, այդ մասին ասված է ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրում:
«Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- նշել է ՌԴ ՊՆ-ն։