Ձերբակալվել է 176 ոստիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոնդուրասի իշխանությունները կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել են 176 ոստիկանի։ Նրանք մեղադրվում են սպանությունների, մարդկանց առեւանգումների եւ թմրամիջոցների վաճառքի հետ կապված հանցագործությունների մեջ։Ձերբակալությունների շարքը Կենտրոնական Ամերիկայի այս երկրում սկսվել են այն բանից հետո, երբ դատարանն ազատ է արձակել 4 ոստիկանի, ովքեր կասկածվում էին 2 ուսանողի սպանության մեջ։ Ազատ արձակվելուց հետո ոստիկանները թաքնվել են հետաքննությունից։ Դա հասարակական բուռն արձագանք է առաջացրել։ Նախագահ Պորֆիրիո Լոբոն ստիպված է եղել պաշտոնանկ անել մի շարք բարձրաստիճան ոստիկանների եւ դիմել բանակի օգնությանը՝ հանցավորության դեմ պայքարելու համար։




Լրահոս