«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական ընկերություն կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Արտաշատ քաղաքի՝ Աբովյան, Կամոյի, Չարենցի, Աղայան և Ազատամարտիկների փողոցների,
Մասիս,
Բուրաստան,
Ազատավան,
Բաղրամյան,
Բերքանուշ,
Դալար,
Մրգավան գյուղերի,
Նշավան գյուղի՝ Սայաթ-Նովայի, Պ. Սևակի, Հ. Հակոբյան և Կոմիտասի փողոցների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: