ՖՈՏՈ. Լա Բոկայից մինչև «Տորտոնի» սրճարան․ որտեղ կարող են այցելել զբոսաշրջիկները Արգենտինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինան հիասքանչ երկիր է, որի մայրաքաղաքը Բուենոս Այրեսն է: Այս զարմանահրաշ վայրը պատրաստ է զբոսաշրջիկներին առաջարկել ամեն ինչ: Կան լողափեր, լեռներ, ջրվեժներ, անծայրածիր տափաստաններ, լեռնադահուկային հանգստավայրեր։Եթե դեռ չեք կարողանում որոշել, թե որտեղ եք անցկացնելու ձեր հանգիստը, ապա այս վայրը կլինի լավագույն տարբերակը։

Armlur.am-ը առանձնացրել է թոփ վայրերը Արգենտինայում, որ պետք է այցելեն զբոսաշրջիկները։

Պերիտո Մորենո սառցադաշտ

Պերիտո Մորենո սառցադաշտը մեր մոլորակի ամենահիասքանչ վայրերից է: Իսկական անմոռանալի հույզեր կարելի է ձեռք բերել, եթե հայտնվեք այսբերգի մեջ: Եվ դա հնարավոր է: Հատուկ նավակները զբոսաշրջիկներին տանում են սառցե քարանձավ։

Լա Բոկա

Լա Բոկա շրջանը Արգենտինայի ամենաակտիվ տարածքն է, քանի որ կյանքն այստեղ եռում է: Սա ստեղծագործ մարդկանց թաղամաս է՝ երաժիշտներ, պարողներ, արվեստագետներ։ Գունավոր տներն ու մշտական ​​պարերը գրավում ու զարմացնում են, այստեղ մարդիկ վայելում են իրենց կյանքի ամեն վայրկյանը։

Պուերտո Մադերոյի տարածք

Ամենագեղեցիկ և ամենահեղինակավոր տարածքներից մեկն է՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Այստեղ է գտնվում նաև «Կանանց կամուրջը»։ Հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են Բուենոս Այրես տեսնելու այս կամուրջը։

Տալամպայա այգի

Գետերի մեծ քանակի պատճառով այստեղ ապրում են կենդանիների բազմաթիվ տեսակներ։ Այստեղ կարելի է գտնել քարից ու ավազից պատրաստված եզակի քանդակներ։

Սրճարան «Տորտոնի»

Ի՞նչ այցելել Բուենոս Այրեսում, եթե քաղցած եք: «Տորտոնի»-ն աշխարհի 10 ամենագեղեցիկ սրճարաններից մեկն է։ Այստեղ ամեն օր ճաշում և ընթրում են մայրաքաղաքի, երկրի և աշխարհի ամենահայտնի մարդիկ։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս