
Ներքին Գործերի Նախարարության Փրկարար Ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 14-ին` ժամը 10:00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Մարտիրոս և Գոմք բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրերի էլեկտրական շչակները: