Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք դեռ մնում են չլուծված։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Երբ ասում ենք, որ խաղաղությունը մոտ է, նկատի ունենք, որ նրանք զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։ Վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք մնում են չլուծված։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարծում ենք, որ համաձայնությունը մոտ է», – ասել է Միլլերը։
Միլլերի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար երկու կողմերն էլ պետք է փոխզիջման պատրաստակամություն ունենան։