ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձնագրային կետերում օնլայն հերթագրումը ոչ բոլոր կետերում կգործի․ որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ից բոլոր անձնագրային կետերում հերթագրումը կլինի օնլայն համակարգով: Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունների հարթակը՝ migration.e-gov.am-  ը ներդրվել է դեռևս միայն Երևանի տարածքում: Մարզերում համակարգը կակտիվանա աստիճանաբար:

ArmLur.am-ը եղել է Դավթաշեն վարչական շրջանի անձնագրային կետում, և խոսել խաղաքացիների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի կարծիք ունեն ներդրված համակարգի վերաբերյալ:

Խոսել ենք նաև Ներքին գործերի նախարարության և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ։ Նրա խոսքով, այս համակարգը կար դեռևս անցած տարվանից.

«Երևանում աստիճանաբար այս հերթերին զուգահեռ ներդրվեց էլեկտրոնային հերթագրման համակարգը, որը գործում էր անձնագրային և վիզաների վարչության գլխամասային գրասենյակում դեռևս անցած տարվա հոկտեմբերից, մասնավորապես անձնագրային և վիզաների բաժնում:»,- ասաց Դավթյանը:

Ավելի մանրամասն  ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս