Հաշվի առնելով սեզոնային բնույթը և հանրային սննդի ոլորտային ռիսկերը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում:
Կստուգվի ճամբարների խոխանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին:
Վերահսկողության ամփոփ արդյունքները կհրապարակվեն: