ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննչական կոմիտեն Պեմզաշենում մորը և երկու երեխաներին կյանքից զրկելու գործով դիմել է դատարան. ինչ պահանջ է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Պեմզաշենում կատարված մոր և երեխաների դաժան սպանության վարույթով 2 մեղադրյալների կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ այն բավարարվել է։

Ավելին, այս գործով նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունների մի մասը, ինչպես տեղեկացնում են Կոմիտեից, դեռևս չի ստացվել։ կատենք որ այդ նշանակված փորձաքնությունների եզրակացություներ էլ առանցքային նշանակություն են ունենալու մեղադրյալների արարքներին վերջնական իրավական գնահատական տալու համար։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին. իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:Պարզվել էր, որ նրանց սպանել էին եւ ավելի ուշ կալանավորվեցին նույն գյուղի բնակիչներ Արկադ եւ Վրույր Բարսեղյանները։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս