ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հուլիսի 12-ին, ժամը 04.50-ի սահմաններում, Ազատության պողոտայում հայտնաբերել, զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Ալավերդի քաղաքի 25-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ և 4 փամփուշտ:
Երիտասարդը, հայտնաբերված զենք-զինամթերքը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: