
Ի լրումն դատախազության կայքում 31.10.2022 թ. տեղադրված՝ «Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան» վերտառությամբ հաղորդագրության` Արցախի Հանրապետության դատախազությունը նոր հաղորդագրություն է տարածել, որում նշված է.
«ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը), 2023 թ. հուլիսի 11-ի դատավճռով Ա. Հարությունյանին մեղավոր է ճանաչել պետական դավաճանություն կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով»