
Հուլիսի 13-ին, ժամը 11։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 35 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ առկա է գազի արտահոսք։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունի հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: