Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճում ունեցող մի քանի քաղաքացի 2023-ի ամառային զորակոչից տարկետում կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ամառային զորակոչը տարկետում կստանան մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիները.

1) Հայկ Արամի Գուրգենյան (ծնվ.՝ 2000 թվականի հուլիսի 6-ին).

2) Արզաս Գրիգորի Ոսկանյան (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 17-ին).

3) Արմեն Լևոնի Պուչինյան (ծնվ.՝ 2003 թվականի հունիսի 29-ին).

4) Պավել Արթուրի Պետրոսյան (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 28-ին).

5) Տիգրան Արտակի Այվազյան (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 2-ին).

6) Վարդան Վահրամի Վարդանյան (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 25-ին).

7) Միքայել Նարեկի Աղաջանյան (ծնվ.՝ 2003 թվականի հունվարի 2-ին):

Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Միսակ Սամվելի Հարթենյանին (ծնվ.՝ 1998 թվականի օգոստոսի 16-ին) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում մինչև նրա 26 տարին լրանալու օրը:

Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Սամվել Կարենի Դավթյանին (ծնվ.՝ 2003 թվականի օգոստոսի 3-ին) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում մինչև 2025 թվականի ձմեռային զորակոչը, որի մասով սույն որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2180-Ա որոշմամբ տրված ժամկետն ավարտվելուց հետո:

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

 




Լրահոս