
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության մարզերում հուլիսի 14-ին և 15-ին, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հուլիսի 14-15-ը, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։