Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 6-12-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 6-ին, 8-ին, 9-ին և 11-ին, Շենգավիթում՝ հուլիսի 7-ին և 9-ին, Արաբկիրում՝ հուլիսի 10-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արաբկիրում՝ հուլիսի 11-ին, Նոր Նորքում հուլիսի 7-ին, 8-ին և 12-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։