
ԵՄ-ն որոշել է հանել «Ֆուկուսիմայի» վթարից հետո սահմանված սննդամթերքի ներմուծման սահմանափակումները։ Դրանք սահմնվել էին 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում ԵՄ-Ճապոնիա գագաթաժողովի արդյունքներով տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ողջունել է եվրոպական կողմի համապատասխան որոշումը՝ նշելով, որ արտադրանքի մատակարարման արգելքի վերացումը դրական ազդեցություն կունենա 2011 թվականի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման գործընթացի վրա։