Ծեծի է ենթարկվել Մուրացանի «Մուլտիկը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 68 դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել: Ականատեսի խոսքերով, մի խումբ տղաներ սկզբում բարձր-բարձր զրուցել են, հետո գոռգոռոցները վերածվել են ծեծկռտուքի: Armlur.am-ի տեղեկություններով, հենց դպրոցի մոտ ծեծի է ենթարկվել  «Մուրացանի Մուլտիկ» մականունով Արթուրը: Թե ով է եղել Արթուրին ծեծի ենթարկողը, դեռ չի հաջողվել ճշտել: Միայն տեղեկացանք, որ բռնություն գործադրողը նախօրեին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Armlur.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե ի՞նչ է անում այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունը: Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից միայն ասացին, թե քննություն է ընթանում՝ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել:

 




Լրահոս