Թուրքիայում կայացած EUBC կոնգրեսի արդյունքները. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում այսօր կայացել է բռնցքամարտի Եվրոպայի ֆեդերացիայի (EUBC) կոնգրեսը, որին մասնակցել է նաև Հայաստանի բռնցքամարսի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Կոնգրեսի ընթացքում քննարկվել են ազգային ֆեդերացիաների համագորցակցության հարցը IBA-ի՝ Բռնգքամարտի միջացզային ասոցիացիայի հետ, նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերի, ու այլ ստուգատեսների` աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կազմակերպման հարցեր։

ArmLur.am-ը Հովհաննես Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում է, որ EUBC-ի նախագահ Յանիս ֆիլիպատոսը ՄՕԿ-ից գրություն է ստացել, ըստ որի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի կազմակերպան հետ կապված ազգային ֆեդերացիաները պետք է համագործակցեն Ազգային օլիմպիական կոմիտեների հետ։ Միաժամանակ ՄՕԿ-ը նշել է, որ խնդիր չի տեսնում, որ ազգային ֆեդերացիաները շարունակեն իրենց գործունեությունը IBA-ի կազմում և սահմանափակումները կապված են բացառապես օլիմպիական խաղերի և օլիմպիական վարկանիշային մրցաշարերի հետ, ուստի բռնցքամարտի ազգային ֆեդերացիաները կշարունակեն համագործակցել IBA-ի հետ և կգործեն նրա կանոնադրության համաձայն։ Տարբեր տարիքային խմբի աշխարհի առաջնությունները կկազմակերպի IBA-ն, իսկ Եվրոպայի առաջնությունները կլինեն EUBC-ի հովանու ներքո։ Ի դեպ այս տարի կանցկացվի նաև մեծահասակների Եվրոպայի գավաթի խաղարկությունը։

ՄՕԿ-ը, կոչ է արել չգնալ պառակտումների, չվազել դեպի այս կամ այլ նորաստեղծ միջազգային կառույցը։

Ի հավելումն, Հովսեփյանը տեղեկացնում է, որ EUBC-ի գործկոմի որոշմամբ բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը կկայանա հոկտեմբերին` Մոնտենեգրոյում:




Լրահոս