«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 30 եղևնի է ջերմահարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին՝ ժամը 11։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկի տարածքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։04-ին։ Այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 30 եղևնի:




Լրահոս