Լուսանկարը՝ համացանցից
Ամարասի վանական համալիրի վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված գծային հատվածներ:
Տարածքը մասնակի մաքրելուց եւ առաջին սալերը հեռացնելուց հետո ի հայտ է եկել հորանի ներքին կառուցվածքը:
Տեղեկությունների համաձայն՝ անցյալ դարասկզբին վերոնշյալ վանքային համալիրն օգտագործվել է կոլտնտեսության կողմից, այդ իսկ պատճառով դժվար է այսօր ասել, թե հորանն ինչի համար է կառուցվել եւ ինչին է ծառայել: Հեղինակային խմբի կողմից որոշում է կայացվել հորանը պահպանել ամրավորված ապակու տակ՝ տեսանելի դարձնելով այն այցելուների համար:
ՎԻԶԱ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս ձեռք բերել ՀՀ մուտքի վիզա:
Արսեն Սեւոյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սիրիայի` ազգությամբ հայ քաղաքացիները կարող են ձեռք բերել ՀՀ մուտքի վիզա առանց հրավերի: ՀՀ պետական սահմանի անցման կետերում վիզաները տրվում են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ստորաբաժանման կողմից:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սիրիահայերն ազատվում են վիզաների համար վճարումներից:
ԱԿՏԵՐ
ՀԱՐՑ. Վարչական ակտերը ո՞ր դեպքում եւ ի՞նչ ժամկետներում են ներկայացվում հարկադիր կատարման։
Մանուկ Արսենյան (26 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտը, որպես ընդհանուր կանոն, դառնում է անբողոքարկելի այն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, վարչական բողոք չներկայացնելու դեպքում։
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտը դառնում է անբողոքարկելի այն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, վարչական բողոք չներկայացնելու դեպքում։