Armenian text to speach

Արցախի պետնախարարի սթափեցնող կոչից հետո ՔՊ-ականները նիստ են արել. ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամներ, Երևանի Տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։
Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես եկավ կոչով և հայտարարեց համաժողովրդական անժամկետ շարժման մասին:




Լրահոս