Արցախում սկսում ենք համաժողովրդական շարժում. Արտակ Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արցախում սկսում են համաժողովրդական շարժում՝ աշխարհին ու ողջ հայությանը ներկայացնելու վերահաս աղետը և պահանջելու բոլոր դերակատարներից կատարելու Արցախի ժողովրդին պաշտպանելու պարտականությունները:

«Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի ու հայոց պետականության համար:
ԱՐՑԱԽԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ…
ԱՐՑԱԽԸ ՄԵՆՔ ԵՆՔ…»,-գրել է նա:




Լրահոս