Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հանդիպումը։
Ադրբեջանական լրատվամիջոցներից «APA»-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ համագործակցության հարցերը, Լաչինի սահմանային անցակետում վերջին իրավիճակը:
Քննարկումների ժամանակ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջոցով սահմանային անցակետով հայ բնակիչների բժշկական նպատակներով անցումը շարունակելու հնարավորության մասին՝ պահպանելով անհրաժեշտ կանոնները։
Ինչ վերաբերում է հայ բնակիչների մատակարարման կարիքներին, ադրբեջանական կողմը նշեց, որ հնարավորություն ունի օգնություն ցուցաբերել Աղդամի ճանապարհից։