
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը:
Պատասխանատուները զեկուցել են, որ հստակեցվել են բարեփոխումների ռազմավարական հիմնական նպատակները և թիրախները: Դրանք միտված են՝ քաղաքականությունների մշակմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգի ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը, մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանը, մասնակցային կառավարման համակարգի և հաղորդակցության զարգացմանը:
Մանրամասն ներկայացվել են արդեն իսկ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները՝ ըստ սահմանված ժամանակացույցի և նպատակների: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Վարչապետը կարևորել է բարեփոխումների արդյունավետ իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել գործընթացի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել զեկույց: