
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին սուլել են Ելիսեյան դաշտերով անցնելիս երկրի գլխավոր ազգային տոնի՝ Բաստիլի օրվա պատվին ավանդական զինվորական շքերթի ժամանակ, ուրբաթ հաղորդում է BFMTV-ն:
«Նախագահին սուլել են Ելիսեյան դաշտերով անցնելու և զորքերին մոտենալու ժամանակ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
BFMTV-ի փոխանցմամբ՝ փողոցի երկայնքով հավաքված ամբոխի մեջ լսվել են նաև «Մակրո՛ն, հրաժարական տվեք» բացականչություններ։