«ՄԵՐԳԵԼՅԱՆԻ» ՊՈՒՐԱԿԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Երեւանի քաղաքապետարանն «Ակտիվ քաղաքացի» հարթակում առաջարկել էր տարածքի բարեկարգման երկու նախագիծ: 15 օր քաղաքացիները կարող էին գրանցվել հարթակում, քվեարկել եւ մեկնաբանել: Թե որ նախագիծը կընտրվի, կորոշվի՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքներն ու մեկնաբանությունները:

 

«Հարթակի նպատակը քաղաքային նշանակալի նախագծերի վերաբերյալ երեւանցիների կարծիքները հավաքելն ու որոշումներ կայացնելու ընթացքում դրանք հաշվի առնելն է»,- նշել է  Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Շուրջ 8000 քաղաքացի է ծանոթացել նախագծերին, 964-ը քվերակել ու մեկնաբանություն է թողել: «Ակտիվ քաղաքացի» հարթակին միանալու համար պետք է գրանցվել՝ անցնելով նույնականացում: Մի քանի քայլ, եւ Դուք ակտիվ քաղաքացի եք: Առայժմ քվերակությանը կարող են մասնակցել Երեւանի գրանցում ունեցող բնակիչները:

«Կայքում գործում է բլոկչեյն համակարգ, ինչն առավելագույնս թափանցիկ է դարձնում գործընթացը»,-շեշտում է Գրիգորյանը: Քաղաքացիների հետ կապն աշխուժացնելու համար, առաջարկների ընդունումից ու նախագծերը ներկայացնելուց բացի, «Ակտիվ քաղաքացին» առաջիկայում նոր հնարավորություններ կընձեռի: «Հարթակն արդեն գործում է: Առաջին նախագծի քվեարկությունն արդեն իսկ  ավարտվել է եւ այս պահին քվեարկության եւ մեկնաբանությունների ուսումնասիրման եւ քննարկման փուլում է: Հարթակի նպատակն է որոշակի նշանակալի նախագծերի վերաբերյալ հավաքել երեւանցիների կարծիքները եւ դրանք հաշվի առնել կայացվող որոշումների շրջանակներում»,- նշեց քաղաքապետի տեղակալը:

Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ քվեարկությունը նման ձեւաչափով իրականացնելու նպատակներից մեկն այն էր, որ այս պարագայում բացառվում է որեւիցե կողմնակի ազդեցություն քվեարկության արդյունքների վրա:

«Այս պարագայում քվեարկության արդյունքների վրա կողմնակի ազդեցությունը բացառվում է, քանի որ հարթակում քվեարկելու  համար պետք է անցնել բավականին խիստ նույնականացում՝ անձը հաստատող փաստաթղթով,  եւ անպայման պետք է գրանցված լինել Երեւան համայնքի  ռեգիստրում:  Այլ համայնքների ռեգիստրներում գրանցված անձինք կարող են գրանցվել հարթակում, բայց չեն կարող քվեարկել: Քաղաքապետի տեղակալն ընդգծեց՝ հարթակում գործում է կարծիքներ հայտնելու երկու տարբերակ՝ քվեարկություն նախագծի վերաբերյալ առաջարկվող տարբերակներից մեկի օգտին եւ երկրորդը՝  մեկնաբանություններ թողնելը:

«Մերգելյանի» պուրակի նախագիծն առաջինն էր իր ձեւաչափով, որ «Ակտիվ քաղաքացի»-ում ներկայացվեց բնակիչներին: Արդեն 10038 քաղաքացի է գրանցված հարթակում, միայն 1000-ը՝ վերջին երկու շաբաթում:  Առաջիկայում նոր նախագծեր կդրվեն հանրային քննարկման: Բջջային հավելվածով նաեւ հնարավոր կլինի խնդիրներն արագորեն վեր հանել եւ հանրայնացնել:

Երեւանի զարգացմանը մասնակցելու եւ երազանքի քաղաքը ստեղծելու համար քաղաքապետարանը հորդորում է միանալ հարթակին եւ դառնալ ակտիվ քաղաքացի:

 

 

 

ԱՋԱՓՆՅԱԿԸ՝ ԱՂԲԻ ՄԵՋ

Աջափնյակ վարչական շրջանն աղբի մեջ կորած է: Խայտառակ անմխիթար վիճակում են գտնվում փողոցի մայթերը, գրեթե բոլոր մայթեզրերը կոտրված եւ պատված  են չորացած ծառակոճղերով, խոտերով եւ աղբով, նույն իրավիճակն է նաեւ շենքերի բակերում եւ զբոսայգիներում: Ավելին՝ տեղի բնակիչները մեզ հետ զրույցում ոչ միայն դժգոհեցին  աղբի կուտակումներից, այլ նաեւ նշեցին, որ 15 օր է՝ քանդել են գլխավոր ճանապարհը վերանորոգման նպատակով, սակայն տպավորություն է, որ ոչ մի աշխատանք էլ չի կատարվում, եւ անգամ պահպանված չեն շինարարական հրապարակ ստեղծելու տարրական նորմերը, որպեսզի չվտանգեն քաղաքացիների կյանքը:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի մասին փորձեց մեկնաբանություն ստանալ Ափաջնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանից, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Հուսով ենք, որ մեր ահազանգից հետո Ափաջնյակ վարչական շրջանի ղեկավարությունը կվերանայի իր գործելաոճը եւ հատուկ ուշադրություն կդարձնի փողոցների բարեկարգմանն ու մաքրությանը:

 

 

 

 

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՐԹԱԳՐՈՒՄ՝ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆՆԵՐՈՒՄ

ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ հուլիսի 17-ից Երեւանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։

Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի եւ Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում կիրականացվեն նաեւ Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի եւ Շենգավիթի անձնագրային ծառայություններում:

Հուլիսի 17-ից արդեն Երեւանի բոլոր ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային տարբերակով սպասարկելուն։

Երեւան քաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն անցում է կատարելու երեւանամերձ հատվածներին, խոշոր քաղաքներին։

 

 

 

 

ԴԵՆԴՈՊԱՐԿՆ ԵՆ ԼՈՒԾԱՐՈՒՄ

Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունում կատարված ապօրինի մեծածավալ  շինարարության հետեւանքով  դենդրոպարկի  ջրառը 2 տարի 7  յոթ ամիս  զրկվել է  Աղստեւի  ինքնահոս  ջրից, ինչի հետեւանքով դենդրոպարկում չորացել է հազվագյուտ  եւ արժեքավոր 1500 ծառ ու թուփ եւ 24 000 տնկի։  2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ  է նախաձեռնվել, սակայն նախաքննությամբ մինչ այժմ  որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում  հարուցված չէ։ Իջեւանի դենդրոպարկը 1989 թվականից տնօրինող  Մեխակ Սայադյանը հայտնեց, որ  Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 38164721 քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, որոնց ընթացքում արգելվում են իրականացնել դենդրոպարկի  չորացած ծառերի եւ թփերի հատումը, հանումը եւ հեռացումը։ Նրա խոսքերով՝  անտեսելով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության 2023 թվականի հունվարի 23-ի գրությունը եւ արհամարհելով իր   զգուշացումները եւ պահանջները՝ Շրջակա միջավայրի նախարարության  եւ դրա ենթակայությամբ գործող  «Արգելոցապարկային համալիր»  ՊՈԱԿ-ի ղեկավարները, այդ թվում՝ այդ  ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Տեր Սիմոնյանը, ձեռնամուխ են եղել ոչ թե  դենդրոպարկի հասցված  վնասները գնահատող հանձնաժողով կազմելուն, այլ Իջեւանի  դենդրոպարկ պետական հիմնարկի լուծարմանը՝ մտածելով, որ դրանով  կլուծեն դեդրոպարկի  հիմնահարցը։ Մեխակ Սայադյանը եւ Իջեւանի դենդրոպարկի 3 այլ աշխատակիցները Լեւոն Տեր-Սիմոնյանից ծանուցումներ են ստացել, որ օգոստոսի 20-ից, հաստիքների կրճատման հիմքով, Իջեւանի դենդրոպարկը լուծարվելու է։ Մ. Սայադյանը հայտնեց, որ ինքը գրություն է ուղարկել ՇՄ նախարար Հ. Սիմիդյանին՝  ցանկություն  հայտնելով մասնակցելու  «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթին։ Նշեմ, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության  Աղստեւ գետի հունում  պատ կառուցելու համար 2021թ. մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է կառուցապատումը եւ 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝  2 միլիոն 500 հազար դրամի չափով։  2023թ.  հունվարի 16-ին  «Արգելոցապարկային համալիր»  ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացել է Իջեւանի դոնդրոպարկի տարածքի երկրորդ մասի՝ 5,7 հեկտարի վարձակալության տրամադրելու մրցույթ, որում հաղթել է Իջեւանի գինու, կոնյակի գործարանը։ 2023թ. փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր»   ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին) Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին հանգստի գոտի ստեղծելու   նպատակով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս