ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

 

««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս համայնքից սկսած մինչեւ Երանոս համայնքն ընկած անտառային հատվածում սոճիները համատարած չորացել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են արդեն իսկ համարակալվել այդ ծառարմատները, եւ առաջին հայացքից տպավորություն է, որ պատրաստվում են իրականացնել ծառերի սպանդ:

 

 

 

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարող եմ անել, եթե ջրագծի վթարի պատճառով ջրաչափն ապամոնտաժելու կարիք կա:

Արտակ Զոհրաբյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ջրագծի վթարի դեպքում, երբ անհետաձգելի վերանորոգում է պահանջվում, բաժանորդը իրավունք ունի պոկել ջրաչափի կնքված հոլոգրաֆիկ կնիքը՝ այդ մասին «Վեոլիա  ջուր» ՓԲԸ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կամ Հեռախոսային կենտրոն զանգահարելու միջոցով տեղեկացնելուց, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, ջրաչափի ցուցմունքը հայտնելուց եւ  «Վեոլիա  ջուր» ՓԲԸ համաձայնությունը ստանալուց հետո:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից ջրաչափը ենթակա է վերակնքման բաժանորդի կողմից կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչեւ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Փոկված հոլոգրաֆիկ կնիքը բաժանորդը պարտավոր է պահպանել եւ առեւտրային հաշվառքի սարքի վերակնքման պահին հանձնել մատակարարին:

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս ստանալ շինարարության /քանդման/ թույլտվություն:

Հայկ Համբարձումյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Շինարարության թույլտվության համար անհրաժեշտ է`

-ներկայացնել համապատասխան դիմում համայնքի ղեկավարին: Դիմումին կից ներկայացվում են.

– կառուցվող օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերը,

– պայմանագիր՝ լիցենզավորված շինարարական կազմակերպության հետ,

– պայմանագիր՝ լիցենցավորված տեխնիկական հսկողության վերաբերյալ,

– պայմանագիր՝ լիցենզավորված հեղինակային հսկողության վերաբերյալ,

-տեղական տուրքերի եւ վճարների մուծման անդորրագրերը՝ համապատասխանաբար 75000 եւ 5000 դրամ: Եվ բնակիչը ստանում է համապատասխան շինարարության թուլտվություն:

Քաղաքաշինության կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Քանդման թույլտվություն ստանալու համար`

– բնակչի կողմից դիմում՝ համայնքի ղեկավարին,

– քանդվող շինության սեփականության վկայականի պատճենը,

– տեղական տուրքի եւ վճարի անդորրագրեր` 7500 եւ 5000 դրամ:

 




Լրահոս