Ստամբուլի քաղաքապետին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի քաղաքապետ, թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ և Թուրքիայում քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել:

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Իմամօղլուն մեղադրվում է Ստամբուլի շրջաններից մեկի՝ Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըյին վիրավորանք հասցնելու մեջ:

ԺՀԿ-ական քաղաքական գործչի դեմ ներկայացված դատական հայցը կազմվել է հանրային պաշտոնյային հարապարակային վիրավորանք հասցնելու մեղադրանքի հիմունքներով:

Մեղավոր ճանաչվելու պարագայում Իմամօղլուն կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Իմամօղլուն մեղադրյալ է համարվում ևս մի քանի դատական գործով։




Լրահոս