
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 14-ին, ժամը 12։32-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցում՝ հացի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ կայանած «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի սրահում դրված գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52-ին, մարվել՝ 13:08-ին: Այրվել է ավտոմեքենան։