Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանն ազատվել է աշխատանքից. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Բագրատ Բադալյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Բագրատ Բադալյանը բարձրաստիճան պաշտոնյա է դարձել 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո։ 2018-2019 թթ․ եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, 2019-2020 թթ․՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, 2020-ի փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, 2020-2021 թթ․՝ նույն փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ 2021-ի հոկտեմբերից մինչ օրս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն էր։

Այս տարիներին արդեն նախկին պաշտոնյան հասցրել է բավականին հարստանալ:

2021 թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ Բագրատ Բադալյանն ու կինը՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանը, այդ տարվա մայիսին համատեղ սեփականության իրավունքով տուն են գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել էր 584.950 դոլար։

Իսկ թե որն է եղել Բադալյանի ազատման պատճառը, հայտնի չէ:




Լրահոս