«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, իսկ սովն արդեն մարդկային կյանքեր է խլում, մինչդեռ ՀՀ իշխանությունները մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, ստեղծված իրավիճակը մեղմելու ուղիներ փնտրելու փոխարեն զբաղված են սեփական բարեկեցությամբ եւ իշխանության ամրապնդմամբ։
Տեղեկացանք, որ երեկ խորհրդարանական արձակուրդների առիթով ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողներին դրույքի 80 տոկոսի չափով պարգեւավճարներ է տրամադրել։ Իսկ օրենսդիրները պաշտոնական արձակուրդից առաջ արդեն ակտիվ շրջագայությունների մեջ են, որի անունը դրել են գործուղումներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում