
Բրյուսելում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Այդ հանդիպմանը Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար։
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ «բրյուսելյան ձեւաչափն» արդյունավետ է»։
Հանդիպման ընթացքում Ալիևն ու Միշելը մտքեր են փոխանակել հուլիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շուրջ։
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում նախատեսված է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի մասնակցությամբ։