
Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին արդեն տևական ժամանակ է ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Պարբերաբար փակվում են ճանապահի երթևեկելի գոտիները՝ թողնելով մեկ գոտի՝ երկու ուղղության համար, որով հերթով անցնում են երկու ուղղություններով գնացող ավտոմեքենաներ:
Այս օրերին՝ Վարդավառի կպակցությամբ, այս ճանապարհով երթևեկությունը ավելի է ակտիվացել, քանի որ շատերն են գնում դեպի Սևանա լիճ, իսկ ճանապարհին իրականացվող շինաշխատանքները այսպես ասած կաթվածահար են անում երթևեկը:
Այս ամենը բողոքի մեծ ալիք է բարձրացել, քանի որ մարդիկ չեն կարողնում հասնել նախատեսված վայր՝ մնալով ճանապարհին կանգնած: