![](https://armlur.am/wp-content/uploads/2023/07/l-0x0wh-1280x746z-0.6141.jpeg)
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, հիշեցրել Արցախի շրջափակման մասին։
«Դեկտեմբերից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր արգելափակված են Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի օժանդակությամբ։ Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով բացել միջանցքը դեպի Հայաստան»,- գրել է եվրապատգամավորը՝ տարածելով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի մասին Le Monde ամսագրի հրապարակումը։