Բարձր ջերմաստիճանի պատճառով Իտալիայի 16 քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում բարձր ջերմաստիճանի պատճառով տագնապ է հայտարարվել Իտալիայի 16 քաղաքներում,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է BBC-ն։

Իտալիայի կառավարությունը խորհուրդ է տվել բնակիչներին, հատկապես տարեցներին, կարմիր նշանով տարածքներում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11-ից մինչև 18-ը, խորհուրդ են տալիս մարդկանց օրական առնվազն երկու լիտր ջուր խմել և խուսափել սուրճից և ալկոհոլից, որոնք առաջացնում են ջրազրկում:

Ինչպես գրում են լրատվամիջոցները, հաջորդ շաբաթ Եվրոպայում էլ ավելի բարձր ջերմաստիճան է սպասվում։

Միևնույն ժամանակ, Հունաստանում վերջին օրերին գրանցվել է 40C (104F) կամ ավելի բարձր ջերմաստիճան: Երկրի ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունը՝ Ակրոպոլիսը, փակվել է այցելուներին պաշտպանելու նպատակով:

Բարձր ջերմաստիճանը հասել է նաև Եվրոպայի կենտրոնական հատվածներին, տուժած երկրների թվում են նաև Գերմանիան և Լեհաստանը:

Չեխիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է բնակիչներին, որ հանգստյան օրերին ջերմաստիճանը կարող է գերազանցել 38 աստիճանը, ինչը անսովոր բարձր է երկրի համար:

Ինչպես հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO), «կլիմայի տաքացման հետևանքով առաջացած էքստրեմալ եղանակը, ցավոք, դառնում է նորմալ»:




Լրահոս