ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արսեն Հենրիկի Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական նպատակով Երևան քաղաքի Կիևյան 12 հասցեում գործող «Իսկուհի Թրավել» տուրիստական կազմակերպության տնօրեն Իսկուհի Սուրենի Ղուբասարյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս հետ գործելով խմբի կազմում, «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի կեղծ վիզայով օտարերկրյա քաղաքացի՝ Ժանեթ Առաքելի Սարգիսյանի անօրինական միգրացիան՝ ՀՀ-ից ելքը և Ֆրանսիայի Հանրապետություն մուտքը կազմակերպելու դիտավորությամբ, 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Ժանեթ Սարգիսյանից պահանջել և մաս-մաս ստացել են ընդհանուրը 3.309.800 ՀՀ դրամին համարժեք 6.500 եվրո կանխիկ գումար, ինչպես նաև վերջինիս Սիրիայի քաղաքացու 008560330 համարի անձնագիրը:
Դրանից հետո, նախնական համաձայնությամբ՝ «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի թույլտվություն ստանալու նպատակով, Արսեն Մովսեսյանն Իսկուհի Ղուբասարյանից որպես «ծառայության մատուցում», այն է կեղծ վիզան բերելու և այն Իսկուհի Ղուբասարյանին իրացնելու նպատակով վերցրել է նախապես պահանջված 1.000 ԱՄՆ դոլլար գումարը և վերը նշված անձնագիրը, որը քննությամբ չպարզված անձի միջոցով կեղծել և 2017 թվականի հունվար ամսվա վերջերին, Արսեն Մովսեսյանն Իսկուհի Ղուբասարյանին է հանձնել Ժանեթ Սարգիսյանի 008560330 համարի անձնագիրը, որի 9-րդ էջում փակցված է եղել ԱՄԷ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված՝ «Շենգենյան համաձայնության» երկրներ մուտքի թույլտվության թիվ 533196224 վիզան, սակայն հանցագործությունը նրանց կամքից անկախ հանգամանքներում ավարտին հասցնել չեն կարողացել, քանի պարզվել է արտոնագրի կեղծ լինելու հանգամանքը և այդ մասին հաղորդվել է իրավապահ մարմիններին:
Քնար Մանուկյան