
Մարտունու և Շուշպի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել. Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հուլիսի 15-ի տեղեկագրում:
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստերի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,4 հա տարածք։