Հուլիսի 15-ին, ժամը 19։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ծառը և էլեկտրական սյունը թեքվել և ընկել են տաղավարի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայութունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառն ամբողջությամբ կոտրվել և ընկել է տաղավարի վրա, իսկ արտաքին լուսավորման սյունը՝ թեքվել:
Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են տաղավարի վրայից, իսկ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցները` ուղղել սյունը: