Այսօր կյանքից հեռացավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը:
Մեծանուն դերասանուհին ծնվել էր 1926 թվականին Երևանում:
1948 թվականին ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Դերասանահու լավագույն թատերական դերերից են Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա` Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել է «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլ ֆիլմերում: Մասնակցել է ռադիո- և հեռուստաբեմադրությունների: 1968 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր էր:
2002թ. արժանացել էր «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի:
Armlur.am-ի խմբագրակազմը իր ցավակցություն է հայտնում դերսանուհու ընտանիքի անդամներին ու հարզատներին: