Zham. am-ն այսօր հրապարակել է մի հոդված, որում խոսվում է Բաղրամյան 26-ի անմիջական վերահսկողության տակ գտնվող քարոզչամիջոցներից մի քանիսով ՀՀԿ մամլո խոսնակ Էդ.Շարմազանովի կողմից տեղեկատվական աղբ տարածելու հնարամիտ տեխնոլոգիա մշակելու մասին:
Armlur.am լրատվականի թղթակիցն այս առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀԿ մամլո խոսնակից, սակայն արդեն մի քանի ժամ է՝ անջատված է նրա հեռախոսը, իսկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը մեր զանգերին չի պատասխանում:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ հոդվածի բովանդակությանը, սակայն կարծում է, որ Էդուարդ Շարմազանովը նման խնդիր չունի: «Ես կարծում եմ, որ այն պատգամավորներն ու քաղաքական գործիչները, որոնք հարցուպատասխանի խնդիրն ունեն, նրանք կարող են հարց ուղարկել, հետո էլ պատասխան»,- ասաց պրն. Սահակյանը:
Հովհաննես Սահակյանի խոսքով՝ չի բացառվում, որ Շարմազանովը, որպես մամլո խոսնակ, կուսակցությանն ուղղված հարցերի պատասխանն է ուղարկել լրատվամիջոցներին: