Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտվել է հրադադարի ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, զոհեր չկան, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս