Ղրիմի կամուրջը վնասվել է Ուկրաինայի զինված ուժերի վերգետնյա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած գիշեր Ղրիմի կամուրջը հարձակման է ենթարկվել ուկրաինական վերգետնյա անօդաչու թռչող սարքերի կողմից, հայտնում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

«Ժամը 03:05-ին ուկրաինական երկու անօդաչու վերգետնյա մեքենա գրոհել են Ղրիմի կամրջի վրա։ Ահաբեկչության հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի ճանապարհային բաղադրիչը։ Երկու մեծահասակ զոհվել է, մեկ երեխա՝ վիրավորվել»,– ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները։

Քննիչները պարզում են ուկրաինական հատուկ ծառայությունների և զինված կազմավորումներից ահաբեկչության կազմակերպման մեջ ներգրավված անձանց, հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, գործով պայթուցիկ փորձաքննություն է անցկացվելու։




Լրահոս