
Հուլիսի 16-ի Վարդավառից հետո քաղաքն անմխիթար վիճակում է: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ աղբը թափված է փողոցներով մեկ, իսկ Հանրապետության հրապարակի գլխավոր շատրվանների ջուրը կեղտի մեջ կորած է: Գլխավոր շատրվանների ջուրը փրփռած է, դեղնած, ամբողջությամբ ուտելիքի մնացորդներ են և կոնֆետի կամ սննդի թղթեր:
ArmLur.am-ը կրկին դիմում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանին՝ հորդորելով օպերատիվ աշխատել, մանավանդ այն դեպքում, երբ երեկոյան Հանրապետության հրապարակում հավաքվում են զբոսաշրջիկներ և քաղաքացիներ՝ երգող շատրվանները տեսնելու:
Էմմա Միքայելյան