ՖՈՏՈ. «Շնորհավորում եմ ինձ». Մաշա Մնջոյանը՝ հաղթանակի և զգացողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Մաշա Մնջոյանը, որը հուլիսի 12-17-ը ներկայացնում էր Հայաստանը Վիտեբսկում տեղի ունեցող «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի։ Երգչուհին հաղթանակից հետո գրառում է կատարել ինստագրամի իր միկրոբլոգում եւ շնորհակալություն հայտնել իր երկրպագուներին աջակցության համար:

««Սլավյանսկի բազարի» երիտասարդ կատարողների XXXII մրցույթի Գրան պրին մերն է: Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ ինձ, շնորհավորում եմ ձեզ: Սիրում եմ բոլորիդ»,-գրել է երգչուհին:

Նշենք, որ Մաշա Մնջոյանին պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներից 6-ը տվել են առավելագույն՝ 10 միավոր, մեկը՝ 9-ը։




Լրահոս