ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանավորման հարցը հասել է Վճռաբեկ դատարան. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը հայտնեց, որ Վաչագան Ղազարյանի խափանման միջոց կալանավորման հարցով բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է նրա կալանավորման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը, եւ հիմա նրանք դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան եւ մինչ օրս պատասխան չունեն։ Այս պահին Վաչագան Ղազարյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:

Մայիսի 28-ին գրել էինք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը:

Նա 5 տարի առաջ էլ հունիսի 25-ին ձերբակալվել էր ՝ բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար և 436 մլն դրամ։

Ավելին` մանրամասնել էինք, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է կալանավորվել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում քրեական վարույթ կա ՊՆ-ի հողատարածքների ապօրինի վաճառքի մասով եւ ահա այս քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորել են Վաչագան Ղազարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս