ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Արցախի համար ակցիաները մեծ մասշտաբի հասնեն՝ պատասխանը չի ուշանա. Տեր Մխիթար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումն այսօրվանից սկսեց ծավալվել նաև Հայաստանի Հանրապետությունում։ Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կազմակերպվեցին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ: Այսօր ակցիա իրականացվեց ՄԱԿ-ի գրասենյակի և Ռուսաստանի դեպանատան դիմաց, որոնք հաջորդ օրերին կշարունակվեն այլ դեսպանատների մոտ: Ակցիայի ընթացքում նամակներ հանձնվեցին ՄԱԿ-ի և Ռուսաստանի դասպանատան ներկայացուցիչներին:

Ակցիային էին միացել նաև հոգևորականներ:  ArmLur.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Ճարտար համայնքի եկեղեցական Տեր Մխիթար քահանա Հարոյանը  մանրամասներ է ներկայացրել ակցիայի ընթացքից:

Հիշեցնենք, որ հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մաշա Մելքոնյան, Էմմա Միքայելյան 




Լրահոս