ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր տուն Առինջում, 7 միլիոն աշխատավարձ. Սոնա Ղազարյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրել է 2022 թվականի հայտարարագիր: Ըստ նրա հայտարարագրի, 2020 թվականին Ղազարյանը ձեռք է բերել նոր բնակարան Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

Նշված բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով, իսկ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլ 897 հազար դրամ, որը նշված հիփոթեքի գումարի մնացորդն է հայտարարատու տարում:

Ղազարյանը եկամտահարկի վերադարձի օրենքով Ֆինանսների նախարարությունից ստացել է  1 մլն 757 հազար դրամ: Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, ով աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, 2021 թվականին գնել է մեքենա  2015 թվականի արտադրության MAZDA մակնիշի: Ամուսնու եկամուտները հաշվետու տարում կազմել են  19 մլ 111 հազար դրամ:

ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել ՔՊ-ական պատգամավորների ձեռք բերված տներին: Ղազարյանն այն անտուններից մեկն է, ով տան տեր է դարձել պատգամավոր դառնալուց հետո:

 Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 441 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 660 հազար դրամ, որից 7 մլն 902 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմից:

 

Էմմա Միքայելյան




Լրահոս